-

Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախակի ռազմատենչ հայտարարություններ է անում՝ սպառնալով տարածաշրջանը ուժով ետ գրավել: Ստորև բերված փաստաթուղթը պարունակում է Ալիևի՝ վերջերս արված հայտարարությունները (2007-2010): Հոդվածները ժամանակագրական կարգով են դասավորված:
Հրապարակվել է Չորեքշաբթի 6 Մարտ 2013 -

Ր. Հովհաննիսյանը զգալիորեն բարելավում է իր դիրքերը, սակայն Ս. Սարգսյանի՝ առաջին փուլում հաղթելու հավանականությունը դեռ ամենամեծն է
Այսօր՝ նախագահական ընտրություններից 9 օր առաջ, TNS opinion-ը ներկայացնում է «Հայաստանը՝ նախագահական ընտրությունների նախաշեմին» հարցման արդյունքները, որոնք բնութագրում են հայաստանցի ընտրողների տրամադրությունները եւ մտադրությունները, ինչպես նաեւ թեկնածուների ընթացիկ քարոզարշավի վերաբերյալ մարդկանց տեսակետները: TNS opinion-ը այս հարցումն իրականացրել է իր հայկական գործընկերոջ՝ IPSC-ի հետ համատեղ. 2013-ի հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում 1.609 դեմառդեմ հարցազրույց է անցկացվել ՀՀ բոլոր 10 մարզերում եւ Երեւանի 12 համայնքներում՝ կիրառելով հնարավոր ամենաբարձր չափանիշները եւ որակի լայնածավալ վերահսկում, ինչպես նկարագրված է ստորեւ: Հարցումը պատվիրել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) հասարակական կազմակերպությունը՝ ընտրություններին ընդառաջ փաստացի տվյալների վրա հիմնված քննարկումներ խրախուսելու համար:Հայերեն լեզվով կարդալու համար խնդրում ենք սեղմել այստեղ:
Հրապարակվել է Շաբաթ 9 Փետրվար 2013 -

Հայաստանցիները ընտրություններին լուրջ են վերաբերվում, չնայած գործող նախագահի հստակ առաջատար լինելուն
Այսօր TNS opinion-ը ներկայացնում է «Պատկերը Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ» հարցման արդյունքները, որոնք բնութագրում են հայաստանցի ընտրողների տրամադրությունները, նախընտրությունները եւ մտադրությունները նախընտրական պաշտոնական քարոզարշավից անմիջապես առաջ:TNS opinion-ը այս հարցումն իրականացրել է իր հայկական գործընկերոջ՝ IPSC-ի հետ միասին. 2013 թվականի հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում 1.607 դեմառդեմ հարցազրույցներ են անցկացվել բոլոր 10 մարզերում եւ Երեւանի 12 համայնքներում՝ կիրառելով հնարավոր ամենաբարձր չափանիշները եւ որակի լայնածավալ վերահսկում: Հարցումը պատվիրվել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպության կողմից՝ ընտրություններին ընդառաջ փաստերի վրա հիմնված քննարկումներ խրախուսելու համար:Հրապարակվել է Ուրբաթ 25 Հունվար 2013 -

Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության ամբողջական զեկույցը
2012թ. Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) տեղի ունեցան նախագահական ընտրություններ, և 8 անդամից բաղկացած մեր խումբը ընտրություններին հետևող մեծ թվով միջազգային դիտորդների թվում էր: Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր դիտորդական առաքելության ամբողջական զեկույցը: Այն հիմնված է ընտրությունների հաջորդ օրը մեր կողմից հրապարակված նախնական զեկույցի վրա:Հրապարակվել է Երեքշաբթի 16 Հոկտեմբեր 2012 -

Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության նախնական եզրակացություններ
2012թ. Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Չնայած նրան որ ԼՂ Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, Հայաստանի Եվրոպական Բարեկամներ-ը վճռականորեն ողջունում է դե - ֆակտո իշխանությունների ցանկությունը կազմակերպել ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված տեղական ինքնակառավարում: Այս ցանկությունը ընդգծվել է իշխանությունների կողմից, որոնք հրավիրել են բազմաթիվ միջազգային դիտորդների, այդ թվում մեր խմբին, որը բաղկացած է ութ անդամից:Հրապարակվել է Ուրբաթ 20 Հուլիս 2012 -

Հարցում. Հայաստանի նախընտրական իրավիճակի վերջին գնահատումը
Այսօր Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը (ՀԵԲ) հրապարակում է «Հարցում. Հայաստանի նախընտրական իրավիճակի վերջին գնահատումը» վերնագրով հետազոտության արդյունքները: TNS opinion-ի կողմից վերահսկված ±2.4% ընտրանքային սխալով այս հարցումն անցկացվել է IPSC-ի և ՀԵԲ-ի կողմից և անցել բազմակողմանի որակի ստուգում: Հարցման շրջանակներում 2012թ. ապրիլի 17-ից 22-ը Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում անցկացվել է 1,600 դեմ առ դեմ հարցազրույց:Please click here to download the results in English.
Հրապարակվել է Շաբաթ 28 Ապրիլ 2012 -

Հայաստան 2012. Հայաստանի կուսակցական պատկերի ծանուցում
Հայաստանյան կուսակցությունների մասին ուղեցույց, որտեղ ամեն մի կուսակցությանը հատկացված մոտ 1.5 էջում ներկայացվում են համառոտ տեղեկություններ նրանց դաշինքների, հարցումների արդյունքների և ընտրական տվյալների, պատմության, ղեկավարության, քաղաքական գաղափարախոսությունների, արտաքին հարաբերությունների և եվրոպական ձգտումների մասին:Հրապարակվել է Չորեքշաբթի 18 Ապրիլ 2012 -

Հարցում. խորհրդարանական մրցավազքը դեռևս անկանխատեսելի է
Այսօր Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպությունը (ՀԵԲ) հրապարակում է «Հարցում. նախընտրական պատկերը Հայաստանում» վերնագրով հետազոտության արդյունքները: Այս հարցումն անցկացվել է IPSC-ի և ՀԵԲ-ի կողմից, իսկ TNS opinion-ն ապահովել է որակի ստուգումը և ընդհանուր վերահսկողությունը: Դաշտային աշխատանքներն իրականացվել են 2012թ. փետրվարի 29-ից մարտի 5-ը ընկած ժամանակահատվածում:
Հայերեն լեզվով կարդալու համար խնդրում ենք սեղմել այստեղ:
Հրապարակվել է Հինգշաբթի 22 Մարտ 2012 -

Ազատ առեւտուր Եվրոպայի հետ` խթանել մրցունակությունը եւ աճը:
Այս փաստաթուղթը լուսաբանում է Հայաստանի տնտեսության հատուկ բնույթը, առեւտրական հարաբերությունները ԵՄ-ի հետ եւ ԽՀԱԱԳ -ի հնարավոր ազդեցությունը:
հետազոտություն հետազոտությունը նշում է, որ ԵՄ - ն ձգտում է երկարաժամկետ տնտեսական համագործակցության,որի նպատակն է աջակցել առեւտորին, ներդրումներին, շուկայի ազատականացմանը և աճին, մտավոր սեփականության իրավունքներi եւ եվրոպական շուկայական չափանիշների ամրապնդմանը: Միևնույն ժամանակ ԵՄ-ն վերահաստատum է, որ նման երկարաժամկետ զարգացումը կարող է միայն հաջողակ լինել, եթե ներդրված է մի կայուն համակարգում որը հիմնված է ժողովրդավարության եւ օրենքի գերակայության վրա:Հրապարակվել է Երեքշաբթի 6 Մարտ 2012 -

Նավթը և ժողովրդավարությունը Մեծ Բրիտանիա - Ադրբեջան հարաբերություններում. հարցման արդյունքների վերլուծություն
Սույն հոդվածը վերլուծում է Մեծ Բրիտանիա - Ադրբեջան հարաբերությունները՝ հիմնվելով Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության մեջ արժեքների կարևորության վերաբերյալ վերջերս կատարված հարցման արդյունքների վրա: Հարցումը անց է կացվել Բրյուսելում գործող Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EFD, www.europeandemocracy.org) պատվերով:Հրապարակվել է Հինգշաբթի 8 Սեպտեմբեր 2011 -

Ծանոթություն ԵՄ - ի աջակցության և զարգացման ծրագրերին Հայաստանում
Այս հոդվածը նվիրված է Հայաստանում ԵՄ - ի զարգացման ծրագրերի լուսաբանմանը և պարզաբանում է ԵՄ-ի համագործակցության մեխանիզմները Արևելյան Եվրոպայի հարևանների նկատմամբ:Հրապարակվել է Չորեքշաբթի 31 Օգոստոս 2011 -

«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպության առցանց հարցում: Ո՟ր գործոններն են ամենակարևորը Հայաստանի եվրոպական ինտեգրման համար:
2009 թ.-ի ապրիլի 7-ից 2011թ.-ի հունվարի 10-ը «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպությունը հետևյալ հարցը տեղադրեց իր կայքում. «Ձեր կարծիքով ո՟ր գործոններն են ամենակարևորը Հայաստանի եվրոպական ինտեգրման համար»: Այս երկարատև հարցման նպատակն էր պարզել, թե ինչ են մտածում մեր կայքի այցելուները այս թեմայի շուրջ: Հաշվի առնելով հարցման երկարատևությունը, ինչպես նաև կայքի այցելուների պրոֆիլը՝ մենք գիտակցում ենք, որ հարցումը ներկայացուցչական չէ: Տվյալ հարցումը լուսաբանում է այն գործոնները, որոնք այս բնագավառում արդեն հետաքրքրված մարդիկ առաջնային են համարում Հայաստանի եվրոպական ինտեգրման համար:Ստորև կարող եք բեռնել փաստաթուղթը:Հրապարակվել է Չորեքշաբթի 19 Հունվար 2011 -

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում իրականացված հանրային կարծիքի հարցում: Լեռնային Ղարաբաղի հետազոտության արդյունքները
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սոցիալ-քաղաքական հարցերի և արտաքին հարաբերությունների շուրջ միջազգային մակարդակով առաջին անգամ իրականացվել է հանրային կարծիքի հարցում: Ինչպես և Հայաստանում անցկացված հարցումը, այս հետազոտությունը ևս ներառում է հարցեր Լեռնային Ղարաբաղի ներքին իրավիճակի, Թուրքիայի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Եվրամիության, ԵԱՀԿ-ի և Հայաստանի հետ առնչություն ունեցող այլ միջազգային կառույցների մասին: Փաստաթուղթը անգլերեն լեզվով կարդալու համար խնդրում ենք սեղմել այստեղ:Հրապարակվել է Հինգշաբթի 25 Նոյեմբեր 2010 -

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում իրականացված հանրային կարծիքի հարցում: Հայաստանյան հետազոտության արդյունքները
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սոցիալ-քաղաքական հարցերի և արտաքին հարաբերությունների շուրջ միջազգային մակարդակով առաջին անգամ իրականացվել է հանրային կարծիքի հարցում: Հայաստանում անցկացված հարցումը ներառում է հարցեր Հայաստանի ներքին իրավիճակի, Թուրքիայի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Եվրամիության, ԵԱՀԿ-ի և Հայաստանի հետ առնչություն ունեցող այլ միջազգային կառույցների մասին: Փաստաթուղթը անգլերեն լեզվով կարդալու համար խնդրում ենք սեղմել այստեղ:Հրապարակվել է Երեքշաբթի 23 Նոյեմբեր 2010 -
Ավելի մոտ հայացք ԵՄ-Հայաստան Ընկերակցության համաձայնագրի բանակցություններին
«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպությունը հոդված է հրապարակել Հայաստանի և Եվրամիության միջև Ընկերակցության համաձայնագրի բանակցությունների վերաբեևյալ: Այս հոդվածը Ընկերակցության համաձայնագրի բանակցությունների վերաբերյալ կլոր-սեղան քննարկման արդյունքն է, որը կազմակերպվել էր հուլիսին «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ»-ի կողմից Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների կոմիտեի Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրեն Պարոն Գյունար Վիգանդի հետ համատեղ:Հրապարակվել է Երեքշաբթի 19 Հոկտեմբեր 2010 -

Եվրոպայի տարբերակները Լեռնային Ղարաբաղի հարցում: Եվրախորհրդարանի տեսակետի վերլուծություն:
«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպությունը համառոտ հաշվետվություն է հրապարակել, որն ընդգրկում է ComRes Բրիատանական ընկերության կողմից 2010 թ.-ի Օգոստոսին Եվրախորհրդարանի 100 պատգամավորների միջև անց կացված հարցման արդյունքները՝ զուգորդված լայն քաղաքական վերլուծությամբ:Հրապարակվել է Հինգշաբթի 16 Սեպտեմբեր 2010 -

ComRes-ի կողմից Եվրախորհրդարանի պատգամավորների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրականացված հարցման արդյունքների վերլուծության հավելված
ComRes EuroPoll-ը 2010 թ.-ի հուլիսի 19-ից օգոստոսի 4-ը հարցում է անց կացրել Եվրախորհրդարանի 100 պատգամավորների միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի կանխարգելման գործում Եվրամիության դերի վերաբերյալ:Հրապարակվել է Չորեքշաբթի 15 Սեպտեմբեր 2010 -

Հայաստան-Թուրքիա մերձեցում. պատմական շրջադա՟րձ, թե՟ կորցրած հնարավորություն
Այս հոդվածը վերլուծում է Հայաստան-Թուրքիա մերձեցման ներկա փուլը և ընդգրկում է այս գործընթացի մեջ ներգրավված բարձրաստիճան պաշտոնյաների բացառիկ ներդրումը: Հոդվածը նաև որոշ քաղաքական առաջարկություներ է ներկայացնում Եվրամիության կարճաժամկետ ռազմավարության վերաբերյալ: Հոդվածը ընթերցելու համար խնդրում ենք սեղմել այստեղ:Հրապարակվել է Չորեքշաբթի 9 Դեկտեմբեր 2009 -

ԵՄ-ՆԱՏՕ – ինչպե՟ս ապահովել Հայաստանի և Հարավային Կովկասի կայունությունը
2010-ի նոյեմբերին ՀԵԲ-ը և ՆԱՏՕ-ն համատեղ համաժողով կազմակերպեցին Երևանում: Համաժողովի մասին մանրամասն կարող եք ընթերցել՝ սեղմելով այստեղ:
Հրապարակվել է Երեքշաբթի 20 Հոկտեմբեր 2009 -

Ի՟նչ ազդեցություն կունենան Եվրամիության ներքին փոփոխությունները Հայաստանի հետ հարաբերությունների վրա
Այս հոդվածը պարզաբանում է Եվրամիության հաստատությունների դերը ԵՄ-Հայաստան հարաբերությունների ձևավորման գործում: Հոդվածը ընթերցելու համար խնդրում ենք սեղմել այստեղ:Հրապարակվել է Երեքշաբթի 28 Հուլիս 2009 -

Հայկական դրամի արժեզրկում
Այս հոդվածը պարզաբանում է Ապրիլի 3-ին դրամի հանկարծակի արժեզրկման պատճառները, ինչպես նաև արժեզրկման հնարավոր հետևանքները: Հոդվածը ընթերցելու համար խնդրում ենք սեղմել այստեղ:Հրապարակվել է Հինգշաբթի 5 Մարտ 2009

