AM - DE - EN - FR - IT
  • Եվրոպա-Հայաստան խորհրդի մամլո ասուլիսը նախագահական ընտրություններին ընդառաջ

    2013թվանակի փետրվարի 15-ին Եվրոպա-Հայաստան խորհրդի (ԵՀԽ) մի քանի անդամներ Երևանում հրավիրել էին մամլո ասուլիս, որի ժամանակ ներկայացրեցին 2013-ի փետրվարի 18-ին Հայաստանում ազատ և արդար նախագահական ընտրություներ անցկացնելու իրենց կոչը: Միջոցառմանը ներկա էին մեծ թվով տեղական լրատվամիջոցներ:
    Հրապարակվել է Երկուշաբթի 18 Փետրվար 2013
  • Պուտինը կարող է օգտագործել իր ուժը` դառնալով խաղաղության աստղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում

    2012 թ. հուլիսի 24-ին դոկտոր Միխաել Կամբեքը` ՀԵԲ-ի գլխավոր քարտուղարը, հարցազրույց է տվել Tert.am-ին և իր տեսակետներն է կիսել Ղարաբաղում կայացած ընտրությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և առաջիկա ԵՄ դոնորների կոնֆերանսի վերաբերյալ:
    Հրապարակվել է Հինգշաբթի 26 Հուլիս 2012
  • Սփյուռքը կամուրջ է Հայաստանի և Եվրոպայի միջև

    2012 թ. մարտի 5-ին նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել էր Բրյուսել, որի ընթացքում նա Եվրամիության հետ բանակցություններ է վարել Ասոցացման համաձայնագրի (ԱՀ), Խորը և համպարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ), ինչպես նաև մուտքի արտոնագրերի դյուրացման շուրջ: Նույն օրը նա հանդիպում է ունեցել հասարակական կազմակերպությունների (ներառյալ ՀԵԲ-ի) և Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
    Հրապարակվել է Չորեքշաբթի 7 Մարտ 2012
  • Երախտապարտ հայերը պատվում են Ֆրանսիայի նախագահին

    Սարգիս Ղազարյանի` ՀԵԲ-ի ավագ գիտաշխատողի տեսակետը մեջ է բերվել իտալական Panorama շաբաթաթերթի հոդվածում, որը վերաբերում է հայ հասարակության արձագանքներին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հաստատման շուրջ: Ինչպես հաղորդում է շաբաթաթերթը, Ֆրանսիայի Սենատի հաստատումը խանդավառությամբ է ընդունվել Հայաստանում: Երևանում մի մանուկ կնքվել է Ավետիսյան Սարկոզի` Ֆրանսիայի նախագահի պատվին: Անդրադառնալով ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ ծավալված բանավեճին` Սարգիս Ղազարյանը նշել է. «Ցիտելով Նոբելյան մրցանակակիր և նախկինում Աուշվից տեղահանված Էլի Վիսելին` յուրաքանչյուր ցեղասպանության վերջին ակտը դրա ժխտումն է»: «Այսպիսով, - շարունակում է Սարգիս Ղազարյանը, - ֆիզիկական ոչնչացմանը հաջորդում է հիշողության մերժումը, զոհերի ինքնության ջնջումը: Իրավասու ենք հարցնել նրանց, ովքեր օգտագործում են խոսքի ազատության փաստարկը Ֆրանսիայում ցեղասպանության ժխտման քրեականացմանը հակազդելու համար, թե արդյոք ժխտողի խոսքի ազատությունը գերակայում է ցեղասպանության զոհերի և նրանց սերունդների հիշողության իրավունքի նկատմամբ»: «Ֆրանսիային սպառնալից հաղորդագրություններ ուղարկելու փոխարեն Անկարան լավ կաներ` ընդուներ իր անցյալը` լսելով սեփական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձայներին»: [Բնագիր հոդվածը]
    Հրապարակվել է Երկուշաբթի 30 Հունվար 2012
  • Էրդողանի հիստերիան. արդյո՞ք նա պետք է հրաժական տա

    Հունվարի 25-ին, 2012 թ., Մեդիամաքս լրատվական գործակալությունը հրապարակել է դոկտոր Մայքլ Քամբեքի` ՀԵԸ-ի գլխավոր քարտուղարի հոդվածը` նվիրված Թուրքիայի արձագանքներին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող Ֆրանսիայի օրինագիծի շուրջ, որը վավերացվեց Ֆրանսիայի սենատի կողմից 2012 թ.-ի հունվարի 23-ին: 
    Հրապարակվել է Չորեքշաբթի 25 Հունվար 2012
  • Ինչու՞ չեն կատարում իրենց «տնայինը»

    Դեկտեմբերի 17-ին, 2011 թ., Մեդիամաքս լրատվական գործակալությունը հրապարակել է դոկտոր Մայքլ Քամբեքի` ՀԵԸ-ի գլխավոր քարտուղարի հոդվածը` նվիրված Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և 4 հայկական քաղաքական կուսակցությունների միջև համագործակցությանը:
    Հրապարակվել է Երեքշաբթի 20 Դեկտեմբեր 2011
  • Ծնունդդ շնորհավո՛ր, Հայաստա՛ն

    Սեպտեմբերի 23-ին, 2011 թ., Մեդիամաքս լրատվական գործակալությունը հրապարակել է դոկտոր Մայքլ Քամբեքի՝ ՀԵԲ-ի գլխավոր քարտուղարի հոդվածը՝ նվիրված Հայաստանի անկախության օրվա տոնակատարությանը:

    Հոդվածը ընթերցելու համար սեղմե՛ք այտեղ:
    Հրապարակվել է Երկուշաբթի 3 Հոկտեմբեր 2011
  • «Այս ծրագիրն իրոք հետաքրքիր է և Հայաստանը արժանի է դրան»

    Անցյալ շաբաթ ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար դոկտոր Մայքլ Քամբեքը հարցազրույց է տվել PanArmenian.net լրատվական գործակալությանը: Նա կիսել է իր տեսակետները Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայաստանի ու Եվրամիաության միջև ազատ առևտրի համաձայնագրի կարևորության մասին:
    Հրապարակվել է Հինգշաբթի 29 Սեպտեմբեր 2011
  • Սոչիի համաձայնագիրը լավ նորություն է փախստականների և ներքին տեղահանվածների համար

    2011 թ.-ի մարտի 10-ին Մեդիամաքսը (mediamax.am) հրապարակել է Մայքլ Քեմբեքի՝ ՀԵԲ-ի գլխավոր քարտուղարի, վերլուծական հոդվածը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Հոդվածում նա քննարկում է 2011թ.-ի մարտի 5-ի Սոչիի գագաթաժողովից հետո հնարավոր փոփոխությունները փախստականների և ներքին տեղահանվածների համար: [շարունակությունը կարդալ անգլերեն]
    Հրապարակվել է Հինգշաբթի 10 Մարտ 2011
  • Հայր Գրիգորի հայկական խաչակրաց արշավանքը – Իլ Ռեֆորմիստա

    Անցած շաբաթ մի խումբ իտալացի լրագրողներ այցելեցին Հայաստան: Նրանք հնարավորություն ունեցան հանդիպել քաղաքական և քաղաքացիական հասարակության ասպարեզների մի շարք ներկայացուցիչների հետ: Իտալական Իլ Ռեֆորմիստա թերթը մի հոդված է տպագրել՝ գրված Աննա Մացոնեի կողմից: Այն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս դրությանը և վերջինիս հետևանքները Հայաստանի վրա:
    Հրապարակվել է Հինգշաբթի 18 Նոյեմբեր 2010
  • Բանավեճ ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև ընդունելու Ադրբեջանի փորձերի շուրջ

    Հայաստանը և Եվրոպան լայնորեն քննարկում էին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ում բանաձև ընդունելու Ադրբեջանի փորձերը, մինչդեռ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը միջազգային մակարդակով ընդունված միակ մարմինն է, որ կարող է զբաղվել այս խնդրով: Աս թեմայով ՀԵԲ-ի հրապարակած մամլո հաղորդագրությունը այս բանավեճի մասն էր կազմում, և ՀԵԲ-ի գլխավոր քարտուղարը հայկական մամուլին իր տված հարցազրույցում պարզաբանել է ՀԵԲ-ի դիրքորոշումը:
    Հաշվի առնելով միջազգային հանրության, հատկապես Մինսկի խմբի համա-նախագաների դիրքորոշումը՝ Ադրբեջանը քննարկումից հանել է իր ներկայացրած բանաձևի նախագիծը:
    Հրապարակվել է Երկուշաբթի 13 Սեպտեմբեր 2010