Եթե ձեր ժամանակը սուղ է, նայե՛ք այստեղ:
Ստորև կարող եք գտնել ՀԵԲ-ի հետ անմիջապես առնչվող մամլո նյութեր: Եթե դուք զեկուցում եք Հայաստանի, Հարավային Կովկասի կամ Եվրոպական հարևանության քաղաքականության /Արևելյան գործընկերության մասին, մենք կարող ենք ձեզ աջակցել: Մի՛ հապաղեք մեզ դիմել:
ՀԵԲ-ի մամլո հաղորդագրությունները
-

ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքի հայտարարությունը
Ի պատասխան Nouvelles d'Arménie ամսագրի ապրիլյան համարում (195) տպագրված եւ ՍիվիլՆեթ-ի կայքում (ապրիլի 10, 2013թ.) հրապարակված հոդվածի՝ մեր Գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.Հրապարակվել է Չորեքշաբթի 17 Ապրիլ 2013 -

Եվրոպա-Հայաստան խորհրդի կոչը ազատ եւ արդար նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ
Եվրոպա-Հայաստան խորհուրդը (ԵՀԽ) սպասում է 2013-ի փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Խորհուրդը կիսում է Եվրամիության ցանկությունը՝ Հայաստանում տեսնելու հետագա առաջընթաց ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում, ինչը կհամապատասխանի Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարական չափանիշներին:Հրապարակվել է Ուրբաթ 15 Փետրվար 2013 -

Ր. Հովհաննիսյանը զգալիորեն բարելավում է իր դիրքերը, սակայն Ս. Սարգսյանի՝ առաջին փուլում հաղթելու հավանականությունը դեռ ամենամեծն է
Այսօր՝ նախագահական ընտրություններից 9 օր առաջ, TNS opinion-ը ներկայացնում է «Հայաստանը՝ նախագահական ընտրությունների նախաշեմին» հարցման արդյունքները, որոնք բնութագրում են հայաստանցի ընտրողների տրամադրությունները եւ մտադրությունները, ինչպես նաեւ թեկնածուների ընթացիկ քարոզարշավի վերաբերյալ մարդկանց տեսակետները: TNS opinion-ը այս հարցումն իրականացրել է իր հայկական գործընկերոջ՝ IPSC-ի հետ համատեղ. 2013-ի հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում 1.609 դեմառդեմ հարցազրույց է անցկացվել ՀՀ բոլոր 10 մարզերում եւ Երեւանի 12 համայնքներում՝ կիրառելով հնարավոր ամենաբարձր չափանիշները եւ որակի լայնածավալ վերահսկում, ինչպես նկարագրված է ստորեւ: Հարցումը պատվիրել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) հասարակական կազմակերպությունը՝ ընտրություններին ընդառաջ փաստացի տվյալների վրա հիմնված քննարկումներ խրախուսելու համար:Հրապարակվել է Շաբաթ 9 Փետրվար 2013
ՀԵԲ-ը մամուլում
-

Եվրոպա-Հայաստան խորհրդի մամլո ասուլիսը նախագահական ընտրություններին ընդառաջ
2013թվանակի փետրվարի 15-ին Եվրոպա-Հայաստան խորհրդի (ԵՀԽ) մի քանի անդամներ Երևանում հրավիրել էին մամլո ասուլիս, որի ժամանակ ներկայացրեցին 2013-ի փետրվարի 18-ին Հայաստանում ազատ և արդար նախագահական ընտրություներ անցկացնելու իրենց կոչը: Միջոցառմանը ներկա էին մեծ թվով տեղական լրատվամիջոցներ:Հրապարակվել է Երկուշաբթի 18 Փետրվար 2013 -

Պուտինը կարող է օգտագործել իր ուժը` դառնալով խաղաղության աստղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում
2012 թ. հուլիսի 24-ին դոկտոր Միխաել Կամբեքը` ՀԵԲ-ի գլխավոր քարտուղարը, հարցազրույց է տվել Tert.am-ին և իր տեսակետներն է կիսել Ղարաբաղում կայացած ընտրությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և առաջիկա ԵՄ դոնորների կոնֆերանսի վերաբերյալ:Հրապարակվել է Հինգշաբթի 26 Հուլիս 2012 -

Սփյուռքը կամուրջ է Հայաստանի և Եվրոպայի միջև
2012 թ. մարտի 5-ին նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել էր Բրյուսել, որի ընթացքում նա Եվրամիության հետ բանակցություններ է վարել Ասոցացման համաձայնագրի (ԱՀ), Խորը և համպարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ), ինչպես նաև մուտքի արտոնագրերի դյուրացման շուրջ: Նույն օրը նա հանդիպում է ունեցել հասարակական կազմակերպությունների (ներառյալ ՀԵԲ-ի) և Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:Հրապարակվել է Չորեքշաբթի 7 Մարտ 2012
If you would like to be kept informed of EuFoA activities, please click here.

