Շնորհակալություն մեր կազմակերպությունով հետաքրքրված լինելու համար: Ստորև ներկայացված են մեր կազմակերպության նպատակների և առաքելության վերաբերյալ հիմնական հարցերի պատասխանները: Լրացուցիչ հարցերի դեպքում, մի՛ հապաղեք մեզ դիմել:

Ի՞նչ է ՀԵԲ-ը և ի՞նչ նպատակ է հետապնդում
«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ»-ը միջազգային հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կապեր հաստատել հայ և եվրոպացի գործիչների միջև քաղաքականության, գործարարության և մշակույթի ոլորտներում, ինչպես նաև աջակցել Հայաստանի ինտեգրմանը Եվրոպայի քաղաքական, տնտեսական և սոցիալական կառույցներին:
![]()
Ինչպե՞ս է ՀԵԲ-ը հասնում այս նպատակին
ՀԵԲ-ը այս նպատակին հասնում է` ընդլայնելով կազմակերպության ցանցը, ապահովելով երկկողմանի շփում, աջակցելով փոխադարձ կապերի հաստատմանը, հասարակական կազմակերպությունների անդամների միջև և բարձրացնելով Եվրոպայի մասին իրազեկությունը Հայաստանում:
Ի՞նչ կառուցվածք ունի ՀԵԲ-ը
ՀԵԲ-ի քարտուղարությունը գտնվում է Բրյուսելում և իր գործունեությունն է ծավալում ամբողջ Եվրոպայում: Հիմնական աշխատանքը իրականացվում է Եվրամիության հաստատությունների գործիչների և եվրոպական մայրաքաղաքների գործարարության ու մշակութային շրջանակների ներկայացուցիչների հետ:
Բացի այդ, մենք ստեղծել ենք.
- Եվրոպա-Հայաստան Խորհուրդ (ԵՀԽ)
- Եվրոպա-Հայաստան Տնտեսական Խորհուրդ (ԵՀՏԽ)
Երկուսն էլ նպատակ ունեն աջակցել Հայաստան-Եվրոպա հարաբերությունների զարգացմանը: Իրենց կազմում ունենալով Եվրոպայի քաղաքական, գործարարության և մշակութային ոլորտների առաջատար ներկայացուցիչներ՝ երկու մարմինները խորհրդատվություն են տրամադրում այս ոլորտների հետ առնչվող կարևոր խնդիրների վերաբերյալ: Նրանք աջակցում են նաև ՀԵԲ-ի երկարաժամկետ ռազմավարության մշակման գործում և կազմակերպության լայնածավալ ցանցի անբաժանելի մասն են կազմում:
Ինչո՟վ է զբաղվում ՀԵԲ-ը
- ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ սեմինարների, համաժողովների և հասարակական միջոցառումների կազմակերպում,
- Հայաստանի տնտեսական, քաղաքական, մշակութային հարցերի և քաղաքացիական հասարակության վերաբերյալ ուսումնասիրությունների կազմակերպում և համակարգում,
- Նմանատիպ նպատակներ հետապնդող կազմակերպությունների հետ համագործակցություն,
- Եվրամիության հաստատությունների, այլ եվրոպական կազմակերպությունների և Հայաստանի հետ առնչվող պետական գործակալությունների հետ համագործակցություն:
![]()
ՀԵԲ-ի գործունեության որոշակի օրինակներ
- Թուրքիայի և Հայաստանի մերձեցման վերաբերյալ բաց նամակի տպագրում «Եվրոպայի Ձայն» թերթում,
- ՀԵԲ-ի և Գերմանական Մարշալ Հիմնադրամի համատեղ համաժողով՝ նվիրված հայ-թուրքական հարաբերություններին,
- ՆԱՏՕ-ՀԵԲ համատեղ միջոցառում Երևանում,
- Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում միջազգային մակարդակով առաջին անգամ իրականացված հարցում,
- Եվրախորհրդարանում տեղի ունեցած Կովկասյան կամերային նվագախմբի համերգի համահովանավորում,
- Բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ բազմաթիվ կլոր-սեղան քննարկումների կազմակերպում,
- Հայաստանի հետ առնչվող թեմաների շուրջ հաշվետվությունների և հետազոտությունների պատրաստում:
![]()
Ի՟նչ գաղափարախոսություն է ընկած ՀԵԲ-ի հիմքում
Սովորաբար մենք մեր միտքը չենք սահմանափակում գաղափարախոսություններով: Այդուամենայնիվ, մեր գործունեությունը ընդհանուր առմամբ կարելի է ամփոփել հետեւյալ հարցով. «Արդյո՞ք այս կամ այն գործողությունը դրական ազդեցություն ունի Հայաստան-Եվրոպա հարաբերությունների վրա»: Եթե այո, ապա դա կարող է մեր առաջնահերթություններից մեկը դառնալ: Մեր ողջ գործունեությունը քաղաքականապես չեզոք է, ինչը նշանակում է, որ մենք երբեք նախապատվություն չենք տալիս այս կամ այն կուսակցությանը կամ քաղաքական գործչին: Օրինակ, երբ մեր ճանաչողական այցերում, համաժողովներում, հրատարակություններում կամ այլ նախագծերում անհրաժեշտ է ներգրավել հայաստանյան կամ եվրոպական քաղաքական գործիչների կամ ուժերի, մենք մշտապես ներառում ենք քաղաքական տարբեր թեւերի ներկայացուցիչների:
![]()
Ո՟վ է մեզ օժանդակում
Ի սկզբանե մեր հովանավորները եղել են Հայաստանից, սակայն մենք ձգտում ենք բազմազան դարձնել մեր ֆինանսական աղբյուրները, մասնավորապես՝ աջակցելու կոչ ենք անում Արեւմտյան Եվրոպայում գործող շահագրգիռ դոնորներին: Նվիրատվությունները մենք ստանում ենք Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալող եվրոպական եւ միջազգային ձեռնարկություններից, ինչպես նաեւ Եվրոպայի հայկական Սփյուռքից: Իրենց նվիրատվություններով նրանք աջակցում են այն նպատակներին, որոնք համընկնում են Հայաստանում ԵՄ-ի առաջնահերթությունների հետ՝ զարգացող եւ ավելի արդյունավետ հայկական շուկա, ԵՄ-Հայաստան առեւտրային ընդլայնվող հնարավորություներ, ԵՄ օրինակով հավասարություն օրենքի առջեւ, արդյունավետ կառավարում, ժողովրդավարական ազատություններ, Հայաստանի բնակչության բարգավաճում եւ խաղաղության հաստատում: Մենք չմիջամտելու հստակ համաձայնագիր ունենք մեր բոլոր հովանավորների հետ, որը բացառում է նրանց որեւէ ազդեցությունը մեր ամենօրյա գործունեության վրա: Նույնապես մենք չենք միջամտում նրանց գործերին, այսինքն մենք (ինչպես շատ հասարակական կազմակերպություններ) չենք հրապարակում նրանց անունները, քանի որ այդ կերպ կարող ենք ասոցացնել մեր նախագծերի հետ եւ ազդել նրանց գործունեության վրա այլ երկրներում (կամ Հայաստանում): Մեր ողջ աշխատանքը քաղաքականապես չեզոք է, այսինքն, երբ մեր նախագծերում անհրաժեշտ է ներգրավել քաղաքական գործիչների կամ ուժերի, մենք մշտապես ներառում ենք քաղաքական տարբեր թեւերի ներկայացուցիչների եւ երբեք նախապատվություն չենք տալիս որեւէ մեկին: Ավելին, մեր կազմակերպությունը որեւէ աջակցություն չի ստանում (եւ երբեւէ չի ստացել) Հայաստանի կառավարությունից, քաղաքական կուսակցություններից կամ գործիչներից:
![]()
Արդյո՟ք ՀԵԲ-ը ձգտում է համագործակցել այլ հ/կ-ների հետ
Այո՜: «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպությունը պատրաստ է համագործակցել ցանկացած հասարակական կազմակերպության հետ, որը նմանատիպ նպատակներ և արժեքներ ունի: ՀԵԲ-ը ձգտում է համագործակցություն հաստատել տարբեր կազմակերպությունների, ասոցիացիաների, համայնքների հետ ինչպես Սփյուռքում, այպես էլ Հայաստանում:
![]()
Ցանկանո՟ւմ եք աշխատել ՀԵԲ-ի հետ
Մի՛ հապաղեք մեզ դիմել:
Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ
Բելգիա, Բրյուսել B-1040
Թղևի 49 փողոց
Հեռ. +32 2 233 11 00
Ֆաքս +32 2 230 03 09
Էլ. փոստ: brussels@eufoa.org; yerevan@eufoa.org
Ավելի մանրամասն տեղեկությունների համար սեղմեք այստեղ եւ ծանոթացեք ՀԵԲ-ի մասին հաճախ տրվող հարցերի պատասխաններին:

