AM - DE - EN - FR - IT

Բարի գալուստ Հայաստանի Եվրոպացի Բարեկամների կայք

Շնորհակալություն ձեր հետաքրքրվածության համար Եվրոպա-Հայաստան հարաբերություններով: Անկախ նրանից` Եվրոպայի հայ բարեկամ եք, թե Հայաստանի եվրոպացի բարեկամ` մեր կազմակերպությունը և այս կայքը ձգտում են աջակցել փոխադարձ սերտ կապերի հաստատմանը: Հայաստանը շատ կարևոր տեղ է գրավում Եվրոպայի օրակարգում, բայց Եվրամիությունը և Հայաստանը պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի «Արևելյան գործընկերությունը» և նմանատիպ ծրագրերը զգալի արդյունքներ տան:


Կարդալ շարունակությունը

  • Երկուշաբթի 07 May 2012

    Միջազգային լրատվամիջոցների մեկնաբանությունները Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

    2012 թ. մայիսի 6-ին` կիրակի օրը, Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ: Հայաստանի Ազգային ժողովը բաղկացած է 131 պատգամավորներից: Նրանցից 90-ը ընտրվում են համամասնական ընտրակարգով, իսկ մնացած 41-ը ընտրվում են ուղղակիորեն պարզ մեծամասնությամբ իրենց ընտրատարածքներում: Այս ընտրությունները լայնորեն լուսաբանվել են միջազգային հանրության և լրատվամիջոցների կողմից:
  • Ուրբաթ 04 May 2012

    Եվրոպա-Հայաստան խորհրդի հայտարարություն 2012 թ. մայիսի 6-ին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների մասին

    Եվրոպա-Հայաստան խորհուրդը (ԵՀԽ), Եվրամիության և միջազգային հանրության հետ համատեղ, անհամբեր սպասում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացմանը 2012 թ. մայիսի 6-ին: Հայաստանի կառավարության, բայց նաև ընդդիմության, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության դերակատարների պարտականությունն է ապահովել, որ այս ընտրությունները նշանավորեն դեպի խոստումնալից ապագա ուղղված քայլ երկրի և նրա ժողովրդի համար:
  • Շաբաթ 28 Ապրիլ 2012

    Հարցում. քարոզարշավն առաջ է մղում Հանրապետական կուսակցությանը և ամրապնդում Ժառանգություն կուսակցության դիրքերը

    Այսօր Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը (ՀԵԲ) հրապարակում է «Հարցում. Հայաստանի նախընտրական իրավիճակի վերջին գնահատումը» վերնագրով հետազոտության արդյունքները: TNS opinion-ի կողմից վերահսկված ±2.4% ընտրանքային սխալով այս հարցումն անցկացվել է IPSC-ի և ՀԵԲ-ի կողմից և անցել բազմակողմանի որակի ստուգում: Հարցման շրջանակներում 2012թ. ապրիլի 17-ից 22-ը Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում անցկացվել է 1,600 դեմ առ դեմ հարցազրույց:


    Please click here to download the results in English.


  • Ուրբաթ 20 Ապրիլ 2012

    Եվրախորհրդարանի բանաձևը աջակցության ուղերձ է ուղարկում Հայաստանին և Մինսկի խմբին

    2012 թ. ապրիլի 18-ին Եվրախորհրդարանը (ԵԽ) ընդունեց երկու բանաձև Հայաստանի և Ադբեջանի հետ Ասոցիացման համաձայնագրերի շուրջ տարվող բանակցությունների շրջանակներում: Այդ զեկույցը հատկապես աջակցական է Հայաստանի համար, բայց այն հիշեցնում է նաև անակնկալվող սպասումների մասին հայկական կողմից:

Latest Publications

  • Շաբաթ 28 Ապրիլ 2012

    Հարցում. քարոզարշավն առաջ է մղում Հանրապետական կուսակցությանը և ամրապնդում Ժառանգություն կուսակցության դիրքերը

    Այսօր Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը (ՀԵԲ) հրապարակում է «Հարցում. Հայաստանի նախընտրական իրավիճակի վերջին գնահատումը» վերնագրով հետազոտության արդյունքները: TNS opinion-ի կողմից վերահսկված ±2.4% ընտրանքային սխալով այս հարցումն անցկացվել է IPSC-ի և ՀԵԲ-ի կողմից և անցել բազմակողմանի որակի ստուգում: Հարցման շրջանակներում 2012թ. ապրիլի 17-ից 22-ը Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում անցկացվել է 1,600 դեմ առ դեմ հարցազրույց:


    Please click here to download the results in English.


  • Չորեքշաբթի 18 Ապրիլ 2012

    Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախակի ռազմատենչ հայտարարություններ է անում՝ սպառնալով տարածաշրջանը ուժով ետ գրավել: Ստորև բերված փաստաթուղթը պարունակում է Ալիևի՝ վերջերս արված հայտարարությունները (2007-2010): Հոդվածները ժամանակագրական կարգով են դասավորված:

    Փաստաթուղթը բեռնելու համար սեղմե'ք այստեղ:

  • Չորեքշաբթի 18 Ապրիլ 2012

    Հայաստան 2012. Հայաստանի կուսակցական պատկերի ծանուցում

    Հայաստանյան կուսակցությունների մասին ուղեցույց, որտեղ ամեն մի կուսակցությանը հատկացված մոտ 1.5 էջում ներկայացվում են համառոտ տեղեկություններ նրանց դաշինքների, հարցումների արդյունքների և ընտրական տվյալների, պատմության, ղեկավարության, քաղաքական գաղափարախոսությունների, արտաքին հարաբերությունների և եվրոպական ձգտումների մասին:
  • Հինգշաբթի 22 Մարտ 2012

    Հարցում. խորհրդարանական մրցավազքը դեռևս անկանխատեսելի է

    Այսօր Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպությունը (ՀԵԲ) հրապարակում է «Հարցում. նախընտրական պատկերը Հայաստանում» վերնագրով հետազոտության արդյունքները: Այս հարցումն անցկացվել է IPSC-ի և ՀԵԲ-ի կողմից, իսկ TNS opinion-ն ապահովել է որակի ստուգումը և ընդհանուր վերահսկողությունը: Դաշտային աշխատանքներն իրականացվել են 2012թ. փետրվարի 29-ից մարտի 5-ը ընկած ժամանակահատվածում:

     

    Հայերեն լեզվով կարդալու համար խնդրում ենք սեղմել այստեղ:


    Please click here to download the results in English.

  • Երեքշաբթի 06 Մարտ 2012

    Ազատ առեւտուր Եվրոպայի հետ` խթանել մրցունակությունը եւ աճը:

    Այս փաստաթուղթը լուսաբանում է Հայաստանի տնտեսության հատուկ բնույթը, առեւտրական հարաբերությունները ԵՄ-ի հետ եւ ԽՀԱԱԳ -ի հնարավոր ազդեցությունը:
    հետազոտություն հետազոտությունը նշում է, որ ԵՄ - ն ձգտում է երկարաժամկետ տնտեսական համագործակցության,որի նպատակն է աջակցել առեւտորին, ներդրումներին, շուկայի ազատականացմանը և աճին, մտավոր սեփականության իրավունքներi եւ եվրոպական շուկայական չափանիշների ամրապնդմանը: Միևնույն ժամանակ ԵՄ-ն վերահաստատum է, որ նման երկարաժամկետ զարգացումը կարող է միայն հաջողակ լինել, եթե ներդրված է մի կայուն համակարգում որը հիմնված է ժողովրդավարության եւ օրենքի գերակայության վրա:
  • Հինգշաբթի 08 Սեպտեմբեր 2011

    Նավթը և ժողովրդավարությունը Մեծ Բրիտանիա - Ադրբեջան հարաբերություններում. հարցման արդյունքների վերլուծություն

    Սույն հոդվածը վերլուծում է Մեծ Բրիտանիա - Ադրբեջան հարաբերությունները՝ հիմնվելով Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության մեջ արժեքների կարևորության վերաբերյալ վերջերս կատարված հարցման արդյունքների վրա: Հարցումը անց է կացվել Բրյուսելում գործող Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EFD, www.europeandemocracy.org) պատվերով:
  • Չորեքշաբթի 31 Օգոստոս 2011

    Ծանոթություն ԵՄ - ի աջակցության և զարգացման ծրագրերին Հայաստանում

    Այս հոդվածը նվիրված է Հայաստանում ԵՄ - ի զարգացման ծրագրերի լուսաբանմանը և պարզաբանում է ԵՄ-ի համագործակցության մեխանիզմները Արևելյան Եվրոպայի հարևանների նկատմամբ:

  • Երեքշաբթի 23 Նոյեմբեր 2010

    Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում իրականացված հանրային կարծիքի հարցում: Հայաստանյան հետազոտության արդյունքները

    Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սոցիալ-քաղաքական հարցերի և արտաքին հարաբերությունների շուրջ միջազգային մակարդակով առաջին անգամ իրականացվել է հանրային կարծիքի հարցում: Հայաստանում անցկացված հարցումը ներառում է հարցեր Հայաստանի ներքին իրավիճակի, Թուրքիայի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Եվրամիության, ԵԱՀԿ-ի և Հայաստանի հետ առնչություն ունեցող այլ միջազգային կառույցների մասին: Փաստաթուղթը անգլերեն լեզվով կարդալու համար խնդրում ենք սեղմել այստեղ:

  • Երեքշաբթի 19 Հոկտեմբեր 2010

    Ավելի մոտ հայացք ԵՄ-Հայաստան Ընկերակցության համաձայնագրի բանակցություններին

    «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպությունը հոդված է հրապարակել Հայաստանի և Եվրամիության միջև Ընկերակցության համաձայնագրի բանակցությունների վերաբեևյալ: Այս հոդվածը Ընկերակցության համաձայնագրի բանակցությունների վերաբերյալ կլոր-սեղան քննարկման արդյունքն է, որը կազմակերպվել էր հուլիսին «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ»-ի կողմից Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների կոմիտեի Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրեն Պարոն Գյունար Վիգանդի հետ համատեղ:
  • Հինգշաբթի 16 Սեպտեմբեր 2010

    Եվրոպայի տարբերակները Լեռնային Ղարաբաղի հարցում: Եվրախորհրդարանի տեսակետի վերլուծություն:

    «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպությունը համառոտ հաշվետվություն է հրապարակել, որն ընդգրկում է ComRes Բրիատանական ընկերության կողմից 2010 թ.-ի Օգոստոսին Եվրախորհրդարանի 100 պատգամավորների միջև անց կացված հարցման արդյունքները՝ զուգորդված լայն քաղաքական վերլուծությամբ:
  • Չորեքշաբթի 15 Սեպտեմբեր 2010

    ComRes-ի կողմից Եվրախորհրդարանի պատգամավորների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրականացված հարցման արդյունքների վերլուծության հավելված

    ComRes EuroPoll-ը 2010 թ.-ի հուլիսի 19-ից օգոստոսի 4-ը հարցում է անց կացրել Եվրախորհրդարանի 100 պատգամավորների միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի կանխարգելման գործում Եվրամիության դերի վերաբերյալ:
.